-
20.12.2013|
00:07
ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ (ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)
-
20.12.2013|
00:05
Թուրքական «Հուրիեթ» թերթը դեկտեմբերի 9-ին հաղորդեց, որ, մեկնաբանելով 2014 թ. պետբյուջեն, խորհրդարանական քրդամետ «Խաղաղության և ժողովրդավարության կուսակցությունը» (ԽԺԿ) օգտագործել է «Թուրքական Քրդստան» բառակապակցությունը արևելյան և հարավարևելյան Անատոլիայի առավելապես քրդերով բնակեցված տարածաշրջանների առնչությամբ և բանավեճ ծավալել այդ հարցի շուրջ։ Բնականաբար, այդ քայլն աղմուկ է առաջացրել թուրքական խորհրդարանում։ Ընդ որում` շատ լուրջ։ Ինչը և ապացուցեց, որ Թուրքիան և թուրքերը չեն փոխվում։ Իսկը ժամանակն է ամփոփելու քրդական խնդրի զարգացումը Թուրքիայում և սահմանակից երկրներում։
-
20.12.2013|
00:01
Եւ քանզի ցանկութիւն ճաշակման ամենայնիւ զբաղեցուցեալ զմիտս իմ խռովէ, արդ հալածեա զորկորստութիւն յինէն, յորմէ խաբեցայ միշտ և կերակրեա զիս երկիւղիւդ քով սրբով։
-
20.12.2013|
00:00
Երեկ Ռուսաստանը շնչում էր «ա լյա Պուտին». ռուսական ԶԼՄ-ները այնքան գովազդեցին սույն «դեպքը», որ կարելի էր կարծել, թե Օբաման ու մնացածները կփոշմանեն, որ այդքան դաժան են հարվածել Վլադիմիր Վլադիմիրովիչին` ասելով, թե օլիմպիադային չեն մասնակցելու:
-
20.12.2013|
00:00
Նզովքը պիտի ճարակի երկիրը, որովհետև նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, և սակավաթիվ մարդիկ են կենդանի մնալու։
-
19.12.2013|
19:46
Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ, որը գործում է ամեն օր ժամը 13:00-22:00-ին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` 30 տաղավարներում ներկայացված են Ամանորին և Սուրբ ծննդյան օրվան նվիրված խորհրդանիշներ, տոնական զարդարանքի և հուշանվերների հավաքածուներ և այլ ապրանքատեսակներ:
-
19.12.2013|
19:21
Հայաստանի Սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված գազային համաձայնագրերը՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին», «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» և «Հայաստանի Հանրապետություն գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ»:
-
19.12.2013|
19:21
Սպիտակ տունը հայտարարել է, որ Սոչիի օլիմպիական խաղերին ամերիկյան պատվիրակությունում չեն լինի ոչ երկրի նախագահը և նրա կինը, ոչ փոխնախագահը: 2000 թվականից հետո սա առաջին դեպքն է:
-
19.12.2013|
19:20
Համաշխարհային մամուլը գրում է, որ Իրանը մտադիր է գազամուղ կառուցել դեպի Եվրոպա և քննարկվում է առավել շահավետ երթուղին: Թուրքիան առաջարկում է իր տարբերակը, սակայն Իրանն առայժմ դեմ է Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով գազամուղն անցկացնելու տարբերակին: Իրանը Հայաստանին առաջարկել է գազամուղն անցկացնել իր տարածքով, Վրաստանով դեպի Սև ծով:
-
19.12.2013|
19:19
ԱԺ- ն դեկտեմբերի 20-ին արտահերթ նստաշրջանում քննարկելու է հայ-ռուսական երեք պայմանագիր, կապված գազի գնի և «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» փոխանցելու հետ: